Skip to content
икар

Ինչպես հայտնի է, էլեկտրական լրիվ հզորությունն ունի ակտիվ և ռեակտիվ բաղադրիչներ: Ցածր լարման մասում ռեակտիվ էներգիայի որակյալ կոմպենսացումը ապահովում է մի շարք առավելություններ, իսկ տնտեսական տեսանկյունից՝ կարճաժամկետ ետգնման ժամկետ, մինչև 2 տարի: Կոմպենսատորների, կամ ինչպես ընդունված է արևմտյան գրականությամբ՝ հզորության գործակցի շտկման սարքերի ընտրությունը պայմանավորված է մի շարք ցուցանիշների հետազոտմամբ՝ սկսած բեռի մեծության, հզորության գործակցի նախնական ցուցանիշների, ցանցում հարմոնիկների առկայության, այնպես էլ արտադրության յուրահատկություններից և անհիմն տեղակայված սարքերը կարող են նաև վնաս հասցնել էլեկտրոնային թանկարժեք սարքերին՝ բարձր հարմոնիկների պատճառով:

Ճշգրիտ հաշվարկն ու որակյալ կոմպենսատորների տեղակայումը ապահովում է ձեր էլեկտրական համակարգի առավել էֆֆեկտիվ շահագործմանը՝ ապահովելով առավել կայուն լարում, էլեկտրաէներգիայի հաղորդման ընթացքում կորուստների կրճատում ամբողջ ցանցում, կրճատում է լարման անկումը, բեռնաթափում է տրանսֆորմատորների բեռը համապատասխանաբար նվազեցնելով կորուստները և տալով բեռնավորման հնարավորություն, կարգավորում է բարձր հարմոնիկների մակարդակը և այլն:

I-CAR ORTEA ընկերությունը լինելով եվրոպական շուկայի առաջատարներից, առաջարկում է մինչև 1100կՎԱռ հզորությամբ, ամենատարբեր բարդ արտադրական պրոցեսներին հատուկ կոմպենսատորներ, որոնք ունեն 25  կարգավորման քայլ, հոսանքների ընդհանուր հարմոնիկ շեղման(THDIR%) մինչև ցուցանիշը 60%, երկարատև շահագործման ժամկետ, համապատասխանում են IEC 61439-1/2, IEC 61921 և IEC 60831-1/2 կարգավորող ստանդարտներին:

Play Video