
Յուղային հերմետիկ տրանսֆորմատորներ ТМГ տեսակի՝ մինչև 35կՎ լարման և 3200կՎԱ հզորության: ТМГ տրանսֆորմատորները առանձնանում են առավել դյուրին սպասարկմամբ, չունեն յուղի ընդարձակիչ, համեմատաբար կոմպակտ են: Ի տարբերություն ТМГ11 տիպի ТМГ21 տրանսֆորմատորներում ցածր լարման փաթույթը հավաքված է ոչ թե հաղորդալարով այլ ալյումինե փայլաթիթեղով, որն ապահովում է առավել պարզ կոնստրուկցիա և բարձր հուսալիություն: